հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Կոտայքի մարզում բախվել են «Ford Transit»-ը ու «Opel Zafira»-ն․ կա տուժած

Կոտայքի մարզում բախվել են «Ford Transit»-ը ու «Opel Zafira»-ն․ կա տուժած

Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Լուսակերտի զորամասի դիմաց բախվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա Հարություն Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 72-ամյա Սամվել Ա․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածի ինքնությունը։

  • Կիսվել: