հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կոտայքի մարզպետարանը երիտասարդներին հրավիրում է մասնակցելու 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում կայանալիք միջոցառումներին

Կոտայքի մարզպետարանը երիտասարդներին հրավիրում է մասնակցելու 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում կայանալիք միջոցառումներին

Կոտայքի մարզպետարանը, երիտասարդներին հրավիրելով մասնակցելու 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում կայանալիք միջոցառումներին, ներկայացրել է օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, կայանալիք միջոցառումների ցանկը:
 
10:00-11:30. Սպորտային-ժամանցային մրցույթ
Հասցե՝ Հարավային թաղամաս՝ կլոր բակ
 
12։00-15։00. Տեղեկատվական օր և երիտասարդական հնարավորությունների տոնավաճառ
Հասցե՝ Սահմանադրության հրապարակ 1, Հրազդանի համայնքապետարան , 2-րդ հարկ, դահլիճ
 
14:00-18։00.
Սթրիթ արթի դասընթաց Արեգ Բալայանի հետ
Հասցե՝ Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն, Միկրոշրջան թաղ, 16/1, գործնական մասը՝ Շառլ Ազնավուրի անվան զբոսայգի
 
16:00-17:00.
Քաղաքային շրջայց Հրազդանի տեսարժան վայրերով
Սահմանադրության հրապարակ 1, Հրազդանի համայնքապետարանի դիմաց
 
18։00-18։40
Բացօթյա ինտերակտիվ խաղ
Հասցե՝ Սահմանադրության հրապարակին հարակից պուրակ, Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն
 
19։00-22:00.
ՕՍՄ գաղափարների մրցույթի արդյունքների ամփոփում
Համերգ. Nemra բենդի կատարմամբ
Հասցե՝ Սահմանադրության հրապարակ

  • Կիսվել: