հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար. Պետդեպի հայտարարությունը

Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար. Պետդեպի հայտարարությունը

Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Հայաստանում 2022 թ. ներդրումային միջավայրի վերաբերյալ հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար հատկապես այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատության համակարգը եւ օրենքի գերակայության հետ կապված հարցերը, գործող օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխանելը։

՛՛Ներդրողները պնդում են, որ առողջապահության, կրթության, ռազմական, ուղղիչ եւ իրավապահ ոլորտները չունեն թափանցիկություն, եւ նախկինում կաշառք կորզելու համար օգտագործել են ընտրովի կիրառում՛՛,-նշված է հայտարարության մեջ:

Բացի այդ՝ ասվում է, որ ՛՛պետք է փորձարկել նորաստեղծ հակակոռուպցիոն ինստիտուտների արդյունավետությունն ու անկախությունը։ Ոմանք մտահոգություն են հայտնել, թե արդյոք դատական եւ իրավապահ մարմինների որոշ պաշտոնյաներ օբյեկտի՞վ են ընտրվել՛՛։

Համաձայն ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ խնդիր է մնում հակակոռուպցիոն ինստիտուտների, իրավապահ եւ դատախազական մարմինների վրա քաղաքական դրդապատճառներով արտաքին ազդեցության հնարավորությունը:

  • Կիսվել: