հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կորոնավիրուսից մահացել է բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանը

Կորոնավիրուսից մահացել է բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանը

Կորոնավիրուսից մահացել է բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանը: ՀՅԴ-ական քաղաքական գործիչ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Բժիշկ Նորիկին վերջին անգամ հրաժեշտ տալուց նկարեցի, ասացի. «քեզանից բարևներ տանեմ»...

Դաշնակցական գումարտակը անհնար է առանց դոկտորի պատկերացնել: Արցախյան առաջին պատերազմն անցկացրեց կռվի դաշտում, որպես զինվոր և բժիշկ: Արցախում էր ապրիլյան պատերազմի օրերին: Արցախ մեկնեց այս պատերազմի առաջին օրվանից: Մի քանի օրով եկավ Երևան, որ էլի վերադառնա: Չհասցրեց: Ինչ չկարողացավ անել թուրքի գյուլլեն, արեց հիվանդությունը: Անարդար ճակատագիր....»:

  • Կիսվել: