շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումը կկատարվի նաև տնային պայմաններում

Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումը կկատարվի նաև տնային պայմաններում

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսի կասկածի դեպքում նմուշառում կկատարվի նաև տնային պայմաններում:

«Հարգելի քաղաքացիներ

Ապրիլի 21-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում սկսել է գործել կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիների նմուշառման գործընթացը:

Նմուշառումն իրականացվելու է վերապատրաստված նմուշառող բուժքրոջ կողմից շրջիկ եղանակով՝ շտապօգնության ավտոմեքենաներով:

Տնային պայմաններում նմուշառում կատարվելու է այն քաղաքացիներին, որոնց մոտ, նախապես պոլիկլինիկայում կատարված ռենտգեն հետազոտությամբ, հաստատվել է թոքաբորբ ախտորոշումը, ինչպես նաև առողջապահության նախարարի 336-Ա և 1230-Ա հրամանների պահանջով սահմանված դեպքերում»,- հայտնում են քաղաքապետարանից:

  • Կիսվել: