շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կիրակի օրը կլինեմ 2-րդ կորպուսում, երկուշաբթի ավելի հանգամանալից ասելիք կունենամ. Անդրանիկ Քոչարյանը՝ ողբերգական հրդեհից հետո դեպքի վայր այցելելու մասին

Կիրակի օրը կլինեմ 2-րդ կորպուսում, երկուշաբթի ավելի հանգամանալից ասելիք կունենամ. Անդրանիկ Քոչարյանը՝ ողբերգական հրդեհից հետո դեպքի վայր այցելելու մասին

Սեպտեմբերին նաև Սոթքի գունդը ռմբակոծության ենթարկվեց, այդ պատճառով զինվորներն այդ կացարանում էին: Երեկ Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն տարածեց ու ցույց տվեց Իտալիայից ստացած կացարանները և դրանց վերաբերյալ իրականացվող աշխատանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհին՝ ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողի այն հարցին, թե Անդրանիկ Քոչարյանը երբ է գնալու դեպքի վայր,Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց. «Կիրակի օրը կլինեմ 2-րդ կորպուսում, երկուշաբթի ավելի հանգամանալից ասելիք կունենամ: Ես ամեն գործողություններին տեղեկացված եմ, մասնակցել եմ»:

  • Կիսվել: