հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կիրակի հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ. Հերոսի հայրը խնդրանք ունի

Կիրակի հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ. Հերոսի հայրը խնդրանք ունի

Հայտնի լուսանկարի հրետանավոր, զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Facebook-ի իր էջում գրառում է արել:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ հայրենակիցներ,

Նոյեմբերի 8-ին լրանում է իմ որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի զոհվելու 40-րդ օրը: Այս օրերը իմ ընտանիքի համար լի էին ցավով, տառապանքով, արցունքով ու նաև անասելի հպարտությամբ, որ Հերոս որդի ունենք: Շնորհակալ եմ բոլորից, որ այս օրերին մեր կողքին եք և կիսում եք մեր ցավը:

Կիրակի՝ ժամը 14:00-ին հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ, խնկարկելու նրա հիշատակը: Ուզում եմ խնդրել և հորդորել, որ այդ օրը ծաղիկներ գնելու համար նախատեսված գումարը դարձյալ փոխանցեք «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

Մենք շարունակելու ենք մեկտեղել մեր ջանքերը՝ հանուն Ալբերտի երազած Հաղթանակի, Խաղաղության, Հայրենիքի:

Խաղաղություն մեր երկրին և #Հաղթելուենք»:

  • Կիսվել: