չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կիրականացվի համապետական ծառատունկ՝ այս անգամ նոր ձևաչափով

Կիրականացվի համապետական ծառատունկ՝ այս անգամ նոր ձևաչափով

Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ՝ հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
 
Աշնանային ծառատունկի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։
 
 Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: Կտրամադրվի ընդհանուր թվով 10.000 տնկի։
Մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Հայկ Ալեքսանյանին։
Հեռ։ 091 88 22 22, (+374 10) 65 02 70
 Էլ․ հասցե։ [email protected]
 
 Ինչպե՞ս դիմել
Ծառատունկին մասնակցելու համար դիմումներն ուղարկել ` [email protected] էլեկտրոնային հասցեին: Դիմումն իր մեջ պետք է ներառի`
  •  Մասնակիցների թիվ
  •  Կազմակերպության կողմից գործընթացն համակարգող կոնտակտային անձի տվյալներ (Հեռ.համար, էլ.հասցե)
Խնդրում ենք հետևել էջի հայտարարություններին, որպեսզի բաց չթողնեք ծառատունկի վերաբերյալ հետագա մանրամասները և հնարավորություն ունենաք ծառատունկի լիիրավ մասնակիցը դառնալու։
Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարեւոր միջոցառման։

  • Կիսվել: