ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կիպրոսի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Կիպրոսի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

 Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:  Ցավակցական ուղերձը հրապարակվել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«Խորապես վշտացած ենք Երեւանում տեղի ունեցած ավերիչ պայթյունից։ Մենք մեր խորին ցավակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին: Անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- նշել է նախարարությունը:

Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը 6 է, անհետ կորած է համարվում 16 անձ: 

  • Կիսվել: