կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խումարի դեմ պայքարի ժողովրդական միջոցներ

Խումարի դեմ պայքարի ժողովրդական միջոցներ

Դժվար է անգամ պատկերացնել, թե որքան ժողովրդական դեղատոմսեր գոյություն ունեն խումարի դեմ պայքարելու համար:

Կաթնաթթվային արտադրանք` թան և ռեժան, որոնք օգնում են արագ կարգի բերելու ջրաաղային փոխանակությունը, «գործարկել» մարսողությունը, պարզապես բարձրացնել ընդհանուր տոնուսն և թոթափել հոգնածությունը: Որքա՞ն լավ կլինի խմել այս կաթնաթթվային ըմպելիքները: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել 500 մլ-ից ոչ ավելի:

B խմբի վիտամիններ. B6 վիտամինի երկու սրվակի պարունակությունը լուծել 250 մլ ջրի մեջ:

Վարսակի կիսել, որն օգնում է հրաշալի դուրս բերել վատ տոքսինները: Վարսակը պետք է 1 լ ջրում 20 րոպե եռացնել մեղմ կրակի վրա: Օրվա ընթացքում պետք է խմել ընդամենը 2 անգամ (մեկ անգամ` ½ լիտր 45) րոպե ընդմիջումով:

Ցիտրուսներ: 125 մլ նարնջի ֆրեշի և 25 մլ կիտրոնի, 1 հավկիթի սպիտակուցի և 1 թեյի գդալ մեղրի հիմքով պատրաստված ըմպելիք:

Գայլուկ (хмель) և անանուխ: Դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ են ½ թեյի գդալ անանուխ դեղատնային և գայլուկի կոներ: Աապա ավելացնել 250 մլ եռացրած ջուր, ծածկել կափարիչով և թողնել 60 րոպե: Խորհուրդ է տրվում նման թեյը խմել ոգելից ընդունելուց 2 ժամ հետո:

Արոսի (рябина): Թուրմը պատրաստելու համար պետք է եռացրած ջրի մեջ լցնել 1 ճաշի գդալ արոսենու պտուղներ և 10 րոպե թրմել: Բուժիչ թեյը պետք է օրվա ընթացքում խմել 8 ժամ ընդմիջումով` 250-ական մլ:

  • Կիսվել: