շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խուլ ու համրերի միության անդամները բողոքի ակցիա իրականացրին Վարչական դատարանի շենքի առջև

Խուլ ու համրերի միության անդամները բողոքի ակցիա իրականացրին Վարչական դատարանի շենքի առջև

Խուլ ու համրերի միության անդամներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ վարչական դատարանի շենքի առջև. նրանք չեն ցանկանում, որպեսզի միության նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանը վերադառնա նախկին պաշտոնին: Ակցիայի մասնակիցների խոսքով` Գրիգորյանն իր պաշտոնավարման տարիներին բազմաթիվ ապօրինություններ և կեղծիքներ է կատարել։

Նշենք, որ այսօր Վարչական դատարանում այսօր պետք է կայանար Գրիգոր Գրիգորյանն ընդդեմ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գործով նախնական դատական նիստը, սակայն քանի որ թարգմանիչը չէր ներկայացել, նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ նախարարի որոշմամբ անվավեր էր ճանաչել Գրիգոր Գորիգորյանի՝  Խուլերի միավորման նախագահի պետական գրանցումը։

  • Կիսվել: