երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Խոսույթը մեր ընկերության ու ԱԺ նախագահի միջև ցանկացած կապի առկայության շուրջ կեղծ է ու անհիմն. «Ռոյալ Կասկադ» ընկերություն

Խոսույթը մեր ընկերության ու ԱԺ նախագահի միջև ցանկացած կապի առկայության շուրջ կեղծ է ու անհիմն. «Ռոյալ Կասկադ» ընկերություն

«Ռոյալ Կասկադ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երեկ ձևավորված խոսույթը «Ռոյալ Բիլդինգ» ընկերության ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ցանկացած կապի առկայության շուրջ մտացածին է, արհեստածին, կեղծ ու անհիմն։
 
«Ափսոսում ենք, որ տեղեկատվական աղմուկն ունեցավ նաև ոչ օբյեկտիվ, սադրող և ուղղորդված բաղադրիչ, ինչի արդյունքում էլ ծնվեց այդ արհեստական դիսկուրսը, ակնհայտորեն անմաքուր և ոչ պրոֆեսիոնալ ենթատեքստով, ու մնում է հուսալ, որ առողջ տրամաբանությունն այնուամենայնիվ կշարունակի գերիշխել»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք՝ նախօրեին Ալեն Սիմոնյանը հերքել էր Սիլվա Կապուտիկյան փողոցում կառուցվող շենքերի հետ իր կապը և իրական տերերին հրավիրել հանդիպման:

  • Կիսվել: