Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Խոսրովի անտառ պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Դավիթ Գրիգորյանը:
՛՛Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի ավելի քան 40, ԱԻՆ շուրջ 25, ՎԲՄԱՊ հիմնադրամի 5 աշխատակիցներ։
Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ։ Իրավիճակը վերահսկելի է։ Վնասները հաշվարկվում են՛՛,-նշել է նա։


