շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խոշոր վթար Գեղարքունիքում, ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր

Խոշոր վթար Գեղարքունիքում, ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։50-ի սահմաններում Nissan Qashqai մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև կոտրել գազատար խողովակները։ 

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն  օգնության են հասել քաղաքացիները ապա օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորին, մինչ հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

 

  • Կիսվել: