երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվար 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում բախվել են BMW-745, 2 Infiniti, Mazda, Mercedes, Nissan, բեռնատար Mercedes և բեռնատար ԳԱԶ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամմանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկություն փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Վթարի մեղավորը մեկ այլ մեքենա է եղել, որը ստեղծել է վթարային իրավիճակ, ապա վթարի վայրից դիմել է փախուստի: Իսկ 2 վիրավորներին մինչև բժիշկների ժամանումը օգնության են հասել մի քանի երիտասարդներ, ովքեր դեպքի վայր էին ժամանել «յաշիկով»: Բախման հետևանքով BMW-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է մեկ այլ ավտոմեքենայի վրա: 

  • Կիսվել: