ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Խոշոր հրդեհ՝ Սուրենավանում. գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, փրկել են այրվող տան հաշմանդամ բնակիչներին

Խոշոր հրդեհ՝ Սուրենավանում. գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, փրկել են այրվող տան հաշմանդամ բնակիչներին

Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ահազանգ է ստացվել, որ Սուրենավան բնակավարում տուն է այրվում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները Աբովյան փողոցի թիվ 67 տնից դուրս են բերել 2 հաշմանդամ  քաղաքացիների՝ հենց կրակների միջից: 

Գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են պատուհանից մտնել ներս և անօգնական 2 քաղաքացուն դուրս բերել, ապա պայքարել են կրակի տարածման դեմ: 

Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է տանիքից մոտ 80 քմ հատված և դրսում եղած ամբողջ գույքը: 
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել են, որ ընտանիքը սոցիալապես անապահով է, այդ 2 քաղաքացիներն էլ ունեն հաշմանդամության կարգ, մեկի 2 ոտքերը անդամահատված են, և ուզում են հավատալ, որ մարզպետարանը և Վեդի խոշորացված համայնքի ղեկավարը օգնության ձեռք կմեկնեն այս ընտանիքին: 

  • Կիսվել: