ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. իրանական համարանիշներով Scania բեռնատարը կողաշրջվել է

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. իրանական համարանիշներով Scania բեռնատարը կողաշրջվել է

Այսօր` նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Կապան Մ2 ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին Scania մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մեղրիի թիվ 56 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մեղրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

  • Կիսվել: