չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Շիրակի մարզում բախվել են բեռնատարն ու Volkswagen Polo-ն. կին վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Շիրակի մարզում բախվել են բեռնատարն ու Volkswagen Polo-ն. կին վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածոմ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են 46-ամյա Արմենուհի Մշեցյանի վարած Volkswagen Polo մակնիշի և 53-ամյա Վազգեն Ավագյանի վարած ՄԱԶ մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Մշեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 51 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Volkswagen-ը, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2 դասակի ծառայողները՝ ավագ հետաքաննիչ Նաիրի Գասպարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ն. Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: