շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Տաշիրում 28-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. կա վիրավոր

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Տաշիրում 28-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. կա վիրավոր

Երեկ՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:Ժամը 05:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Հայկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 64 հասցեի դիմացի ցանկապատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վթարի հետևանքով վարորդ Հայկ Մ.-ն մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկ Հայկ Ղուկասյանը, կրտսեր պարեկներ Արայիկ Սիմոնյանն ու Սարգիս Մարգարյանը:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

https://img.shamshyan.com/material-main-images/2023/03/25/aa01c18a66ef459bd1a42d8689b33266_1679763750.webp

  • Կիսվել: