կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Խոշոր ավտովթար` Կոտայքում. բախվել են բեռնատարներն ու ՎԱԶ-2109-ը. երթևեկությունը դարձել է միակողմանի

Խոշոր ավտովթար` Կոտայքում. բախվել են բեռնատարներն ու ՎԱԶ-2109-ը. երթևեկությունը դարձել է միակողմանի

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող 1-ին կմ հատվածում՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում, բախվել են Երևանի բնակիչ 44-ամյա Առաքել Ն.-ի վարած MAN մակնիշի բեռնատարը, Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Խ.-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը, Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Շավարշ Խ.-ի վարած МАЗ մակնիշի և ՎԱԶ-2109 մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված ՎԱԶ-2109-ի վարորդի  ինքնությունը: 

  • Կիսվել: