հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Խորհրդարանը քննարկել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը

Խորհրդարանը քննարկել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը

Հանձնաժողովի ինտերակտիվ կայքի այցելուների քանակը 2022 թվականի համեմատ ավելացել է 2,5 անգամ: 2025 թվականին նշանակվել է 1 մլրդ 940 մլն 322 հազար դրամի չափով տուգանք, իսկ պետական բյուջե փաստացի վճարված տուգանքի չափը կազմել է 1 մլրդ 84 մլն 309 հազար դրամ: 2025 թվականին պետական մարմիններին տրված նախազգուշացումների թիվը եղել է 4 (այսինքն՝ պետական մարմինների վերաբերյալ կայացվել է 4 որոշում): Համակենտրոնացումների թիվը եղել է աննախադեպ. տարվա ընթացքում տրվել է համակենտրոնացման 70 թույլտվություն և կիրառվել 1 արգելք, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բավականին բարձր ակտիվության մասին: Իրավախախտումների վերաբերյալ հարուցված է եղել 258 վարույթ, իսկ եզրափակված վարույթների թիվը կազմել է 265: Այս մասին ՀՀ ԱԺ հունիսի 18-ի նիստում ասել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Քննարկվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը:

Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ գործում է թեժ գիծ, որի միջոցով բիզնեսի ներկայացուցիչներն ու սպառողները կարողանում են իրենց հարցադրումները, բողոքներն ու պահանջներն ուղղել հանձնաժողովին: Նշվել է, որ այս ուղղությամբ եւս էական ակտիվություն է նկատվում:

  • Կիսվել: