ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խիզախենք բարություն փոխանցել ոչ միայն խոսքով, այլև մեր գործողություններով. Ավինյան (տեսանյութ)

Խիզախենք բարություն փոխանցել ոչ միայն խոսքով, այլև մեր գործողություններով. Ավինյան (տեսանյութ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կապվված Բարության համաշխարհային օրվա հետ:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Այսօր բարության համաշխարհային օրն է:

Հաճախ մեր հասարակությունն ընկալում է բարությունը՝ որպես թուլություն: Հակառակը, բարությունը պահանջում է խիզախություն, կամք և ինքնավստահություն: Թուլություն չէ բարությունը, կարեկցանքը և ուրիշների նկատմամբ հարգանքը:

Խիզախենք բարություն փոխանցել ոչ միայն խոսքով, այլև մեր գործողություններով: Ցանկացած բարության գործողություն վերածվում է շղթայական ռեակցիայի և միավորում բոլորիս:
Բարությունը կարող է դրևորվել շատ պարզ քայլերով: Օրինակ՝ Մաշտոցի պողոտայի վրա նկատեցինք, թե ինչպես «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի սաները բարի վերաբերմունք դրսևորեցին մեր քաղաքի նկատմամբ՛՛:

  • Կիսվել: