Կգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերից
Կառավարությունը հաստատել է որդեգրման և որդեգրման վերահսկողության իրականացման կարգերը։
Ըստ այդմ՝ ակնկալվում է ունենալ մեկ իրավական ակտ, որը կկարգավորի որդեգրմանը և որդեգրման վերահսկողության իրականացմանը վերաբերող գրեթե բոլոր հարաբերությունները, և որը կհամապատասխանի ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխություններին ու լրացումներին:
Արդյունքում ՀՀ-ում որդեգրումը կկազմակերպվի միջազգային չափորոշիչներին համապատասխան, կբխի երեխայի լավագույն շահերից, այլ ոչ թե կլինի երեխային ընտրելու՝ որդեգրել ցանկացող անձանց բացարձակ մենաշնորհը և կիրականացվի համադրման հիման վրա: Արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել միատեսակ եզրույթների կիրառում և ապահովել ՀՀ ընտանեկան օրենսգրքի հետ համահունչությունը:



