ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել․ ովքեր կարող են մասնակցել

ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել․ ովքեր կարող են մասնակցել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը:

Մրցույթին մասնակցել և խմբի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, երիտասարդության ոլորտի դասընթացավարներ, փորձագետներ, հետազոտողներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք ուղղակի և/կամ անուղղակի առնչվում են երիտասարդության հիմնախնդիրներին ու երիտասարդական պետական քաղաքականությանը և բավարարում են սահմանված պահանջներին:

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։

Մրցույթի արդյունքների մասին հայտատուն կտեղեկացվի մինչև օգոստոսի 20-ը:

  • Կիսվել: