ԿԳՄՍ նախարարը մասնակցել է շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ հեռավար ձևաչափով հանդիպմանը
Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ հեռավար հանդիպմանը:
Հորդորելով հետևել կարգապահական բոլոր կանոններին՝ նախարար Ա. Հարությունյանն ընդգծել է. «Շինարարությունը տնտեսության շարժիչ կարևոր ոլորտներից մեկն է, և մենք հնարավոր ամեն ինչ պետք է ձեռնարկենք «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակն ու տեմպը պահելու համար»


