շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը լավարկվել է. Փոխնախարար

Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը լավարկվել է. Փոխնախարար

«Կենսաթոշակների  անկանխիկ եղանակով  վճարման համակարգի ներդրումից ի վեր բավականին մեծ առաջընթաց ունենք, համակարգը լավարկվել է , կիրառվող 10 տոկոսի փոխարեն սահմանվել է 12 տոկոս, հետվճարի առավելագույն  չափը 5000 դրամից դարձել է 6000 դրամ»,- Մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը

Նա նշեց, որ 2024 դեկտեմբերի 31-ի  դրությամբ հաշվարկվել է 289 հազար 813 շահառուի հետվճար։ Համեմատության համար ասաց, որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հետվճար հաշվարկվել էր ընդամենը 173 հազար 827 շահառուի համար։

2024 թվականի դեկտեմբերը ներառյալ ծրագրով  անկանխիկ  գործարքների ծավալը կազմել է  շուրջ 184,4 միլիարդ դրամ։

«Բանկային քարտով ստացող կենսաթոշակառուների թիվը 2024 թվականին կազմել է  ավելի քան 577  հազար, այն դեպքում, երբ միջոցառման մեկնարկի ժամանակ 390 հազար էր»,- ասաց Ա. Ժամկոչյանը։

 

  • Կիսվել: