հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կեղծ հոդված՝ Հայաստանում մшրդկային օրգшնների վաճառքի մասին․ Առողջապահության նախարարության արձագանքը

Կեղծ հոդված՝ Հայաստանում մшրդկային օրգшնների վաճառքի մասին․ Առողջապահության նախարարության արձագանքը

vtforeignpolicy.com անվանումով կայքում Հայաստանի մասին հերթական կեղծ նյութն է հրապարակվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Ըստ նախարարության՝ այս անգամ ապատեղեկատվություն տարածող հարթակը Հայաստանի իշխանություններին վերագրել է մարդկային օրգանների վաճառքի մասնակից լինելու մասին կեղծիքներ։
 
«Հաշվի առնելով Հայաստանի դեմ արտաքին ապատեղեկատվական հարձակումների հետագիծը՝ հարկ ենք համարում հայտարարել, որ «Փաշինյանի սև շուկան օրգանների համար․ ինչպես է Հայաստանի վարչապետը իր քաղաքացիներին մաս-մաս «վաճառում» Ֆրանսիային՝ փոխպատվաստումների համար» վերտառությամբ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է։
 
Հայաստանի Հանրապետությունում օրգանների փոխպատվաստման ոլորտը կարգավորվում է օրենքով և համապատասխան պետական վերահսկողության ներքո է։
 
Նմանատիպ անհիմն պնդումները որևէ առնչություն չունեն իրականության հետ և պետք է դիտարկվեն բացառապես որպես ապատեղեկատվության տարածման հերթական փորձ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: