ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եկեղեցին քննարկում է գերիների վերդարձի հարցով դիմել Հռոմի պապին. Գարեգին Բ

Եկեղեցին քննարկում է գերիների վերդարձի հարցով դիմել Հռոմի պապին. Գարեգին Բ

Հայ առաքելական եկեղեցին հնարավոր ջանքերը գործադրում է` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն:

«Մենք կարելի ջանքեր գործադրում ենք, որպեսզի կարողանանք նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին»,- ասաց կաթողիկոսը:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ գերիների վերադարձի հարցով ՀԱԵ-ն դիմի Հռոմի պապին, Գարեգին Բ-ն նշեց, որ իրենք քննարկում են այդ հարցը և պատշաճ քայլեր ձենարկում:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից գրավված տարածնքերում հայկական եկեղեցիների պղծման դեպքերին՝ Կաթողիկոսն ասաց, որ դատապարտում են դրանք։

«Բնականաբար, մենք խստագույնս դատապարտում ենք նման երևույթները և ջանքեր գործադրում ենք, որպեսզի միջազգային հանրությունը ևս իր դատապարտող խոսքն ասի այդ երևույթների առնչությամբ»,- նշեց Գարեգին Բ-ն:

Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գնահատանքն ուղղեց Ռուսաստանի Դաշնության իշխանությանը, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին` Կիրիլ պատրիարքին, այն աջակցության համար, որով հնարավոր դարձավ, որ Դադիվանքը շարունակի իր ծառայությունն ու առաքելությունը:

  • Կիսվել: