ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կաթողիկոսի եղբորորդին կմնա կալանքի տակ

Կաթողիկոսի եղբորորդին կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է կաշառքի գործով մեղադրյալ, Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանի խափանման միջոցը փոփոխելու վերաքննիչ բողոքը։ Այս մասին հայտնել է դատախազի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Ներսիսյանը կալանքի տակ է հունիսի 11-ից։

Հակակռուպցիոն կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ դատախազի տեղակալը, ով կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է, մեղադրվում է ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու հարցում պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք (2 մլն 500 հազար դրամ) վերցնելու մեջ։

  • Կիսվել: