շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կասեցվել է հանգստի գոտու գործունեությունը. ԲԸՏՄ

Կասեցվել է հանգստի գոտու գործունեությունը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները վերստուգում են իրականացրել և պարզել, որ «Օնիկ Գասպարյան» ԱՁ-ն չի կատարել խախտումները վերացնելու մասին նախկինում տրված հանձնարարականը։

Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Սևանա լճի ափամերձ տարածքում «Օնիկ Գասպարյան» ԱՁ-ի կողմից սպասարկվող «Ոսկե լողափ» հանգստի կազմակերպման և սպասարկման գոտու գործունեությունը կասեցվել է՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ձեռք բերելը:

Նաև նշանակվել է վարչական տուգանք։

  • Կիսվել: