շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կարո Փայլանն ահազանգում է․ Թուրքիայում հայ երիտասարդի են ծեծի ենթարկել

Կարո Փայլանն ահազանգում է․ Թուրքիայում հայ երիտասարդի են ծեծի ենթարկել

Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլյանն ահազանգում է՝ Թուրքիայում հայ երիտասարդի են ծեծի ենթարկել։

«Թուրքիայի Ուսկուդար քաղաքում մի խումբ անձինք հարձակվել են Առլեն անունով հայ երիտասարդի վրա։ Այն փաստը, որ հարձակվողները ծեծել են 45 կգ Առլենին սպանելու նպատակով, իսկ մեղավորները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, ինձ ստիպում է կասկածել, որ կատարվածը ատելության հիմքով հանցագործություն է։ Առլենին հայ լինելու համա՞ր են ծեծել»,- գրել է Փայլյանը։

  • Կիսվել: