հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Կարևորվել է ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցը

Կարևորվել է ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցը

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել «Կանանց նկատմամբ վերաբերմունքի միջազգային չափանիշները ազատազրկման և պրոբացիայի պայմաններում» աշխատաժողովին: Գևորգ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով մարդու իրավունքների գերակայության և համապարփակ արդարադատության սկզբունքներին, հետևողական քայլեր է ձեռնարկում ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։
 
Մասնավորապես, վերջին տարիներին իրականացվում են մի շարք քայլեր՝ ուղղված կանանց համար բանտային և պրոբացիոն պայմանների բարելավմանը՝ հաշվի առնելով նրանց առանձնահատուկ կարիքները։ Նախարարի տեղակալը նշել է, որ կանայք ազատազրկման ընթացքում հաճախ բախվում են այնպիսի խնդիրների, որոնք պահանջում են առանձնահատուկ մոտեցում․ ֆիզիկական և հոգեբանական առողջության խնդիրներ, հղի կանանց իրավունքների պաշտպանություն, խտրականության բացառում և այլն։ Գևորգ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քննարկման համար և կարևորել Եվրոպական Միության պատվիրակության հետ հաստատուն և շարունակական համագործակցությունը։
 
Եվրոպական կողմի տեխնիկական աջակցությունը, մասնագիտական փորձը էապես նպաստում են համակարգային բարեփոխումներին՝ հատկապես այն հարցերում, որոնք պահանջում են հատուկ մոտեցում և միջազգային լավագույն փորձի ներդրում։ Եվրոպական Միությունը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգերի զարգացման գործում ցուցաբերում է բարձր աջակցություն։ Քննարկումը կազմակերպվել է «Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում:

  • Կիսվել: