ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կառավարությունը մտադիր է այս տարի գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացնել 2.7 մլրդ դրամով. նախարար

Կառավարությունը մտադիր է այս տարի գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացնել 2.7 մլրդ դրամով. նախարար

ՀՀ կառավարությունը մտադիր է այս տարի գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացնել մոտ 2.7 մլրդ դրամով: Այդ մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ գործադիրում քննարկումներն այս պահին ընթանում են:  

Իսկ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն էլ հայտնեց, որ հաջորդ տարվա բյուջեով գիտության ոլորտի ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել առնվազն 5 մլրդ դրամով, այդ ուղղությամբ քննարկումները դեռ շարունակվում են:

  • Կիսվել: