չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կառավարության որոշմամբ կորոնավիրուսով հիվանդների համար կառուցված մոդուլային բաժանմունքը կհանձնվի ՊՆ-ին

Կառավարության որոշմամբ կորոնավիրուսով հիվանդների համար կառուցված մոդուլային բաժանմունքը կհանձնվի ՊՆ-ին

2020 թվականի մարտին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տարածքում կառուցված մոդուլային բաժանմունքը, որը նախատեսված էր կորոնավիրուսվ հիվանդների բուժման ու մեկուսացման համար, կառավարության այսօր ընդունած որոշմամբ կհանձնվի ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Որոշման նախագծում նշված է, որ համավարակի ավարտից հետո մոդուլային բաժանմունքն այլևս չի շահագործվում։

Պաշտպանության նախարարության հետ քննարկման արդյունքում նպատակահարմար է համարվել մոդուլային մեկուսարանային բաժանմունքը ամբողջական տարրերով հանձնել ՀՀ զինված ուժերին՝ նպատակայինօգտագործման համար:

 

  • Կիսվել: