Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը
ՀՀ կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը։
Հիշեցնենք, որ 2016 թվականաի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 25-ամյա զինադադարից հետո Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով` կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։
Վարչապետ Փաշինյանի խոսքերով, ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան տարբեր գնահատականներ, կարծիքներ, սակայն տեղի ունեցածը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունը:
Փաշինյանը նշեց, որ վերոնշյալի պատասխանը տրվեց պերճախոս ձևով, քանի որ զինվորները, և ոչ միայյն նրանք, դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ պատասխանելով հարցերից ամենակարևորին: Նա հայտարարեց, որ Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է վստահ լինեն, որ արցախյան ազատամարտի առաջին սերնդի ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնքան վճռական պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում:


