շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կարանտինային շրջանում եղել է 180 ահազանգ, որոնք վերաբերվել են ընտանեկան բռնությանը․ Նելլի Դուրյան

Կարանտինային շրջանում եղել է 180 ահազանգ, որոնք վերաբերվել են ընտանեկան բռնությանը․ Նելլի Դուրյան

Մարտի 16-ից մինչեւ ամսվա վերջ, ըստ ոստիկանության տեղեկատվական կենտրոնի, ծեծի 2 դեպք է գրանցվել: «Ընտանեկան բռնության դեպքերի աճն արտակարգ դրության ժամանակ» թեմայով «Հոդված 3» ակումբում կայացած քննարկման ժամանակ ասաց  ՀՀ Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլլի Դուրյանը:

Նրա խոսքով, մարտի 16-ից սկսած՝ կարանտինային շրջանում ունեցել են 180 ահազանգ, որոնք վերաբերվել են ընտանեկան բռնությանը, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 170 է եղել: 

«Սպանության դեպքեր չեն եղել, իսկ հունվարին զոհ ենք ունեցել ընտանեկան բռնության արդյունքում »,-ասաց տիկին Դուրյանը:

Նա հայտեց, որ օրական միջինը 4-6 ահազանգ ունեն 1-02 հեռախոսահամարով, կամ քաղաքացիները գալիս ու տեղյակ են պահում: Նշեց, որ նախկին ամուսնու կողմից բռնության ենթարկվելու 26 դեպք է գրանցվել, անչափահասների նկատմամբ հոր կողմից՝ 8 դեպք, 3 -ը՝ մայրիկի, 1-ը՝ պապիկի կողմից: 2 դեպք էլ կա, որ անչափահասն է բռնության ենթարկել մորն ու տատիկին: Ասաց, որ նաեւ Ֆեյսբուքի միջոցով են անձամբ իրեն գրում՝ հիմնականում խորհրդատվության համար:

  • Կիսվել: