հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կապանի Թումանյան փողոցում  հանդիսավորությամբ տեղի ունեցավ  «Սյունիք» հարթաքանդակի բացման արարողությունը։

Կապանի Թումանյան փողոցում հանդիսավորությամբ տեղի ունեցավ «Սյունիք» հարթաքանդակի բացման արարողությունը։

Մարզի հինգ քաղաքային եւ երկու գյուղական համայնքները ամբողջացնող հարթաքանդակի հեղինակը Անդրեաս Օհանջանյանն է, իսկ քանդակագործը՝ Գագիկ Ալեքսանյանը, հայտնում է Կապանի համայնքապետարանը:

՛՛Մշակութային նախագծի իրականացմանը օժանդակել են ճարտարապետության եւ խորհրդակցական մարմնի անդամները՝ Գրիշա Սմբատյանը, Ստեփան Դավթյանը, Ռուբեն Կոստանդյանը, Վիգեն Ծատրյանը, Արմեն Գեւորգյանը։

Հարթաքանդակին պատկերված Խուստուփ լեռը խորհրդանշում է Կապան համայնք, անմատչելի Կապուտջուղը լեռը Քաջարանը, ժայռերի քարանձավային քաղաքը Գորիսը, հինավուրց աստղագիտության կենտրոն Զորաց քարերը Սիսիանը, հայկական նուռը եւ նռան ծառը մրգառատ Մեղրին, իսկ ցորենի հասկերը, կահ կարասին, սարահարթերը խորհրդանշում են գյուղական համայնքները՝ Տեղը եւ Տաթեւը։

Հարթաքանդակի բացման պատիվը տրվել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին եւ հարթաքանդակի հեղինակ Անդրեաս Օհանջանյանին։

Հյուրերին իրենց կատարումներով հիացրեցին «Զանգեզուր» ժողովրդական պարային անսամբլի երեխաները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: