ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Կապան-Շիկահող ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Կապան-Շիկահող ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Հունիսի 9-ին, ժամը 19:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Շիկահող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:31-ին, մարվել՝ 20:39-ին: Այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենան. տուժածներ չկան:

  • Կիսվել: