ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ հանրային աղմուկի կանոնների պահպանման թեմայով

Կանցկացվեն խորհրդարանական լսումներ հանրային աղմուկի կանոնների պահպանման թեմայով

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը տևեց 5 րոպե, որի ընթացքում ընդունվեց մեկ որոշում։

Հանձնաժողովը որոշեց Մարտի 21-ին ժամը 12-ին ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ՝ «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրական լուծումներ» խորագրով:

Նիստը վարող ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանին հորդորեց ներկա գտնվել  և բացման խոսքով հանդես գալ լսումներին, քանի որ այն առողջապահական բնույթի է։

 

  • Կիսվել: