շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենն ազատվել է պաշտոնից

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենն ազատվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է ստորագրել, որի համաձայն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն կազմակերպության տնօրենն ազատվել է պաշտոնից։

Որոշման մեջ ասվում է․ «Հիմք ընդունելով Արա Աղայանի դիմումը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով՝

1. Արա Աղայանին՝ 2021 թվականի օգոստոսի 9-ից ազատել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից:

2. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության զարգացման գծով տնօրենի տեղակալ Քրիստինա Վարդանյանի վրա»:

  • Կիսվել: