շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կամիշլիում մի քանի պայթյուններ են հնչել, զոհերի ու վիրավորների թվում հայեր չկան. Հայրապետյան

Կամիշլիում մի քանի պայթյուններ են հնչել, զոհերի ու վիրավորների թվում հայեր չկան. Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Սիրիայի Կամիշլի քաղաքում մի քանի պայթյուններ են հնչել:

Նա նշել է, որ Կամիշլիից հայտնած տեղեկությունների համաձայն՝ զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան:

Հայրապետյանը, մասնավորապես, գրել է.

«Այսօր Սիրիայի Կամիշլի քաղաքում մի քանի պայթյուններ են հնչել, վերջինը՝ մեկ ժամ առաջ Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում։ Սիրիայից ստացած տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 6, վիրավորվել՝ 26 մարդ. Կամիշլիից հայտնում են, որ զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան։

Ինչպես գիտեք, այսօր ավելի վաղ զինյալները սպանել էին Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Աբրահամ Պետոյանին»:

Հիշեցնենք, որ այսօր Սիրիայում ահաբեկիչները սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին:

Սպանության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը:

  • Կիսվել: