չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ջուր չունենալու պատճառով Լճաշենի և Չկալովկայի բնակիչները փակել էին Սևան-Գավառ ճանապարհը (տեսանյութ)

Ջուր չունենալու պատճառով Լճաշենի և Չկալովկայի բնակիչները փակել էին Սևան-Գավառ ճանապարհը (տեսանյութ)

Օգոստոսի 14-ին՝ առավոտյան ժամը 10:00 ից, երկար ժամանակ խմելու ջուր չունենալու պատճառով Լճաշեն և Չկալովկա գյուղերի բնակիչները փակել էին Սևան-Գավառ ավտոճանապարհը:

Մոտ 2 ժամ ճանապարհը փակելուց հետո ճանապարհը բացվել է, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հարցին լուծում կտրվի 2 ժամվա ընթացքում, եթե ոչ` բնակիչները դարձյալ կփակեն ճանապարհը:

«Խնդիրը 1-2 օրվա խնդիր չի, խնդիրը արդեն ես 5-րդ տարին է Չկալովկա համայնքի ղեկավար եմ, իմ պաշտոնավարման առաջին օրվանից խնդիրը կա եւ ջուրը չի հասնում Չկալովկա եւ Ջրաշեն համայնքեր: 2021 թվականին մենք շաբաթը մի քանի օր կարող է նորմալ ջուր տեսնենք»,- ասում է Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանը: 

Մանրամասները` տեսանյութում.

  • Կիսվել: