երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Ջորջ և Ամալ Քլունիները 100 հազար դոլար կհատկացնեն Բեյրութին

Ջորջ և Ամալ Քլունիները 100 հազար դոլար կհատկացնեն Բեյրութին

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալ Քլունին, որոշել են 100 հազար դոլար նվիրաբերել լիբանանյան բարեգործական կազմակերպություններին, որոնք հզոր պայթյունից հետո օգնություն են ցուցաբերում Բեյրութի բնակչությանը: Տեղեկությունը հայտնում է Variety-ն։

Ամալ Քլունին ծնվել է Լիբանանում, նրա ընտանիքը երկիրը լքել է քաղաքացիական պատերազմի տարիներին։

«Մեզ խորապես մտահոգում է Բեյրութի բնակիչների ճակատագիրը», - ասված է ամուսինների հայտարարության մեջ:

Գումարը կփոխանցվի երեք կազմակերպության, որոնք այժմ աշխատում են Լիբանանում (Կարմիր Խաչ, Impact Lebanon և Baytna Baytak)։ Ամուսինները հուսով են, որ ուրիշներն էլ կարձագանքեն Լիբանանի ժողովրդին օգնելու կոչին։



  • Կիսվել: