երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ջերմուկի զորամասից անհետացած զինծառայողներից մեկի որդին փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը

Ջերմուկի զորամասից անհետացած զինծառայողներից մեկի որդին փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջերմուկի զորամասից երեկ երկու պայմանագրային զինվոր են կորել եւ, ըստ նախնական վարկածի, նրանք ձնաբքի տակ են մնացել:

Կորած զինվորներից մեկի՝ Կարեն Պետրոսյանի որդին՝ Արմեն Պետրոսյանը, մեկ տարի առաջ ջրանցքն ընկած մարդու կյանք էր փրկել եւ խիզախության համար մեդալ էր ստացել, գրում է armlur.am-ը։

Անցած տարի Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով և խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը: Այս մասին սոցանցի իր էջում գրել էր Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

Նա, մասնավորապես, նշել էր.«Դրսևորած վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգևատրվել է պատվոգրով: Նրան «Քաջ սիրտ» համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաև խիզախության մեդալ և դիպլոմ»:

  • Կիսվել: