չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ջերմաչափի ներմուծումն արգելվում է. ինչ է առաջարկում նախարարությունը

Ջերմաչափի ներմուծումն արգելվում է. ինչ է առաջարկում նախարարությունը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է արգելել սնդիկի հավելիչով արտադրանքի եւ արտահանումը եւ ներմուծումը: Այսինքն, ՀՀ տարածք չեն կարող մտնել և այստեղից չեն կարող դուրս գալ այնպիսի ապրանքներ, որոնք ունեն սնդիկ կամ սնդիկ պարունակող հավելիչներ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սնդիկի հավելիչով արտադրանքների Հայաստանից արտահանման և ներմուծման արգելքը կսահմանվի վեց ամիս ժամկետով։ Այսինքն այս որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և գործելու է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։
Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ շրջակա միջավայրի նախարարությունն անգամ ներմուծման համարարգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկ է սահմանել: Իսկ ցանկում տեղ են գտել սնդիկ պարունակող ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումներ՝ բարոմետրեր, հիգրոմետրեր, ջերմաչափեր: Նշենք, որ ցանկում ներառված են նաեւ կոսմետիկական, դիմահարդարման կամ մաշկի խնամքի միջոցներ (բացի դեղամիջոցներից), օճառ, որպես օճառ օգտագործվող մակերութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ, սնդիկային լամպեր, սնդիկ պարունակող մարտկոցներ:

 

Ըստ ՇՄՆ հիմնավորման՝ սնդիկն ու սնդիկի միացությունները խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի համար։ Քանի որ սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը դիտարկում է այն տասը հիմնական քիմիական նյութերի կամ միացությունների շարքում, որոնք զգալի մտահոգություն են առաջացնում հանրային առողջության համար:
Կոսմետիկ միջոցների, դիմահարդարման կամ մաշկի խնամքի միջոցների, օճառների, որպես օճառ օգտագործվող մակերութակտիվ օրգանական նյութերի և միջոցների ներուծումը կամ արտահանումը նախատեսվում է թույլատրել, եթե ներկայացվում է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթուղթ:

  • Կիսվել: