ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իսպանիայում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և վրացի «օրենքով գողերի» միջև. ԶԼՄ

Իսպանիայում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և վրացի «օրենքով գողերի» միջև. ԶԼՄ

Իսպանիայում վրացի օրենքով գող Գեգի Սվանի ծննդյան տոնակատարության ժամանակ նրա հյուրերը ծեծկռտուք են սարքել, որի ընթացքում Արտեմ Սարգսյանը (Արտեմ Սարատովսկի) հարվածել է Ռամազ Ջինչարաձեին, տեղեկացնում է «Прайм Крайм»-ը։

Նշվում է, որ միջոցառումն անցկացվել է Բարսելոնայում՝ հոբելյարի տանը։

Ծեծկռտուքի պատճառը եղել է այն, որ Ջինչարաձեն չի սեղմել Սարգսյանի ձեռքը։ Նա, ընդհատելով առաջին կենացը, Ռամազից բացատրություններ է պահանջել, և դրանք չստանալով՝ հարվածել է նրան։

«Օրենքով գող» Էդիկ Ասատրյանն ասել է, որ Ջինչարաձեն սխալվել է և պետք է ներողություն խնդրի Արտեմից։

Հաղորդվում է նաև, որ ծեծկռտուքի ֆոնին ներկաները հիշել են Ռամազի և Զվիադ Պապիաշվիլիի երկարամյա հակամարտությունը:

 

  • Կիսվել: