Իսպանացի գործիչները միացել են իսպանահայության «Հիշում եմ և պահանջում» նախաձեռնությանը (լուսանկարներ)
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Իսպանիայում իրականացվում է «Հիշում եմ և պահանջում» (#Recuerdoyexijo) նախաձեռնությունը:
Նախաձեռնության շրջանակներում Իսպնիայում բնակվող հայերը, ինչպես նաև իսպանացի քաղաքական և մշակությային գործիչները լուսանկարներ են հրապարակում՝ «Հայոց ցեղասպանություն, ոգեկոչում և հատուցում» գրությամբ պաստառներով: Նպատակն է՝ ուշադրություն հրավիրել ողջ աշխարհի հայության՝ արդարության պահանջին:
Լուսանկարները հրապարկվում են Իսպանիայում Ցեղասպանության ճանաչմանը նվիրված հարթակի ֆեյսբուքյան էջում:
Իսպանացի գործիչներից շատերը նաև իրենց աջակցություն են հայտնում հայ ժողովրդին՝ միանալով «Ոչ մոռացությանը» ակցիային:
Նրանց թվում են Բասկերի Երկրի խորհրդարանի նախկին փոխնախագահ, Իսպանիայի Կոնգրեսի նախկին պատգամավոր Ռաֆայել ԼաՌեյնան, Միսլատայի (Վալենսիա) քաղաքապետարանի Ժողովրդական կուսակցության խոսնակ Խայմե Բրոնչուդը, Միսլատայի Մարդասիրական միջազգային միության համակարգող Ռամիրո Մոնտոյան և այլք:







