ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իսակովի պողոտայում բենզագազալցակայանի թիթեղյա տանիքը քամին շպրտել է կայանված ավտոմեքենաների վրա

Իսակովի պողոտայում բենզագազալցակայանի թիթեղյա տանիքը քամին շպրտել է կայանված ավտոմեքենաների վրա

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Արգավանդի խաչմերուկում, բենզալցակայանի թիթեղյա տանիքը ուժեղ քամին պոկել և մոտ 100 մետր պրտել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թիթեղյա տանիքն ընկել է ճանապարհին կայանված Opel և Honda մակնիշի ավտոմեքենաների վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ԱՐտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում օպերատիվորեն ժամանած ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Նարեկ Մուրադյանն ու Արտակ Սաֆարյանը։

Շինության տանիքը Արարատի մարզի վարչական տարածքում է հաշվառված, սակայն մեքենաները կայանված են Երևանի վարչական տարածքում։ Թե ով պետք է փոխհատուցի վնասը, տուժած քաղաքացիները չգիտեին։ Այս պահին պարեկները փորձում են կապ հաստատել վնասված ավտոմեքենաների տերերի հետ, որոնց ինքնությունը նրանք պարզում են։ Թիթեղյա տանիքի պոկվելու և շպրտվելու հետևանքով կոտրվել է նաև երկաթյա էլեկտրասյունը։

  • Կիսվել: