կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Իրազեկման լայնածավալ աշխատանքներ՝ ողջ հանրապետությունում. ԱԱՏՄ

Իրազեկման լայնածավալ աշխատանքներ՝ ողջ հանրապետությունում. ԱԱՏՄ

Իրազեկման լայնածավալ աշխատանքներ՝ ողջ հանրապետությունում․ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի եւ մարզային տարածքային ստորաբաժանումները դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային տրանսպորտում եւ դեղատներում փակցնում են իրազեկման թերթիկներ։
 
Դրանցով ներկայացվում են
 
✓տրանսպորտի եւ դպրոցների համար սահմանված Covid-անվտանգության կանոնները,
 
✓նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների համար սահմանված ջեռուցման նորմերը,
 
✓դեղերի շրջանառության վերահսկողության պատասխանատու կառույցը։
 
Միաժամանակ, ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները սահմանված այս նորմերի պահպանման ուղղությամբ՝ գնալով նաեւ դրանց չպահպանման մասով ստացված բոլոր ահազանգերի հետքերով։
 
ԱԱՏՄ թեժ գիծ՝ 8107։

  • Կիսվել: