երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրաքի իշխանությունները խոստացել են ապաարգելափակել Telegram-ը

Իրաքի իշխանությունները խոստացել են ապաարգելափակել Telegram-ը

Իրաքի հաղորդակցությունների նախարարությունը խոստացել է, որ կիրակի օրը՝ օգոստոսի 13-ին, երկրում կապաարգելափակի Telegram մեսենջերը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ մեսենջերի սեփականատեր ընկերությունը համաձայնել է կատարել Իրաքի անվտանգության մարմինների պահանջները և կբացահայտի կողմերին, ովքեր թույլ են տվել քաղաքացիների անձնական տվյալների արտահոսք։ Ընկերությունը նաև հայտնել է իր լիակատար պատրաստակամությունը՝ համագործակցելու երկրի իշխանությունների հետ։

Իրաքի հաղորդակցությունների նախարարությունն ընդգծել է, որ իրենք դեմ չեն կարծիք արտահայտելու ազատությանը, սակայն նշում են սոցիալական ցանցերի սեփականատեր ընկերությունների՝ երկրի օրենքներին ենթարկվելու պարտավորությունների կարևորությունը։

Օգոստոսի 6-ին Իրաքի հաղորդակցությունների  նախարարությունը հայտարարեց երկրում հանրահայտ Telegram մեսենջերի արգելափակման մասին՝ տեղի իշխանությունների խնդրանքով։

  • Կիսվել: